top of page

Հայտնի են Աշխարհի ակումբային առաջնության խմբերը

Դեկտեմբերի 5-ին կայացել է Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը։ Արարողությունը տեղի է  ունեցել Մայամիում։ 

Խումբ A

1. «Պալմեյրաս» (Բրազիլիա)2. «Պորտու» (Պորտուգալիա)3. «Ալ-Ահլի» (Եգիպտոս)4. «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)

Խումբ B

1. ՊՍԺ (Ֆրանսիա)2. «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)3. «Բոտաֆոգո» (Բրազիլիա)4. «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ)

Խումբ C 

1. «Բավարիա» (Գերմանիա)2. «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)3. «Բոկա Խունիորս» (Արգենտինա)4. «Բենֆիկա» (Պորտուգալիա)

Խումբ D

1. «Ֆլամենգո» (Բրազիլիա)2. «Էսպերանս» (Թունիս)3. «Չելսի» (Անգլիա)4. «Լեոն» (Մեքսիկա)

Խումբ E

1. «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա)2. «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա)3. «Մոնտերեյ» (Մեքսիկա)4. «Ինտեր» (Իտալիա)

Խումբ F

1. «Ֆլումինենսե» (Բրազիլիա)2. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)3. «Ուլսան Հենդայ» (Հարավային Կորեա)4. «Մամելոդի Սանդաունս» (ՀԱՀ)

Խումբ G

1. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)2. «Վիդադ» (Մարոկկո)3. «Ալ-Այն» (ԱՄԷ)4. «Յուվենտուս» (Իտալիա)

Խումբ H

1. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)2. «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա)3. «Պաչուկա» (Մեքսիկա)4. «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)

Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Մրցաշարը կլինի յուրատեսակ նախապատրաստություն ԱՄՆ-ի համար 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ։

Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը

2025 թվականի Ակումբային Աշխարհի Առաջնության ձևաչափը նույնն է, ինչ հավաքականների աշխարհի առաջնության դեպքում՝ 8 խումբ՝ յուրաքանչյուրում 4 թիմ, իսկ փլեյ-օֆֆ դուրս են գալիս լավագույն երկու թիմերը։ Սակայն մինչ մրցաշարի մեկնարկը դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ՖԻՖԱ-ն պետք է լուծի։

Որտեղ կկայանան հանդիպումները

2025 թվականի ֆուտբոլի ակումբային Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը կանցկացվի Նյու Ջերսի նահանգում գտնվող «ՄեթԼայֆ Սթեդիում» մարզադաշտում, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը: Խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին։ Նույն մարզադաշտը կընդունի նաև Աշխարհի առաջնության եզրափակիչը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: 2025 թվականի ակումբային Աշխարհի առաջնության խաղերը, որը կանցկացվի նոր ձևաչափով, կընդունեն ԱՄՆ 12 մարզադաշտեր։ Հանդիպումները կանցկացվեն Ատլանտայում, Ցինցինատում, Մայամիում, Նեշվիլում, Նյու Ջերսիում, Շառլոտում, Օրլանդոյում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում և Վաշինգտոնում:

Մրցաշարը նորացված ձևաչափով կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 32 ակումբներ։

bottom of page