Հունաստան, Աբու-Դաբի, Դուբայ, Եգիպտոս, Մոնտենեգրո. որտեղ են նախընտրում հանգստանալ հայաստանցիները
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 2 min read

Ամառը` այլ կերպ ասած տաք եղանակը, շատերի մոտ ասոցացվում է հանգստի, ճամպրուկները հավաքելու և նոր էմոցիաների ու արկածների ետևից գնալու հետ:
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հայաստանցիները հանգստի համար երկիրն ընտրում են ըստ նպատակի, հետո արդեն տեսնում են, թե ծովային հանգիստ առաջարկող երկրներում գնային ինչպիսի քաղաքականություն է: Գինն իր դերակատարումն ունենում է: «Առավել շատ գնում են Վրաստան, Եգիպտոս: Պատմամշակութային, ճանաչողական նպատակներով եվրոպական երկրներից նախընտրում են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան»,-ասաց Ապրեսյանը:
Մեխակ Ապրեսյանը փաստեց նաև, որ վերջերս ավելի հաճախ է որպես հանգստյան երկիր ընտրվում Մոնտենեգրոն: Նման ակտիվացումը հիմնավորեց ամառային սեզոնին այդ երկիր արտոնյալ վիզային ռեժիմի տրամադրմամբ:
Նրա խոսքով՝ արտերկրում հանգստանալու շարժն այս տարի նախորդ տարվա համեմատ ակտիվացել է: «Այնուամենայնիվ, տարվա սկզբի համեմատ հանգստի մեկնողների թիվն անհամեմատ ավելացել է: Ամռան համար փաթեթները սկսել են ամրագրել ավելի վաղ: Տուրիստական ամենաակտիվ շրջանը համարեց հուլիսն ու օգոստոսը:
Ապրեսյանից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են նախընտրում հայերը հանգստանալ՝ երկրի ներսո՞ւմ, թե՞ արտերկրում: Նա հայտնեց, որ հայերը շատ են դիմում Եգիպտոս/ Շարմ էլ Շեյխ, Հուրգադա մեկնելու համար, քանի որ համեմատաբար մատչելի է, ինչպես նաև ոչ երկար թռիչքով ծովային հանգիստ է:
«Հունաստան, Կիպրոս, Իսպանիա հանգստանալու գնում են նրանք, ովքեր մուլտիվիզա ունեն։ Արտագնա ուղղությունները գնալով ավելի բազմազանեցվում է, մենք ծով սիրում ենք, ու ծով չունենք, եվրոպական ուղղություններն էլ՝ կարծես թե կա ցանկություն մեկնելու և շատ էլ մեկնում են: Խնդրահարույց են, իհարկե, դեսպանատների հարցը, քանի որ հերթեր են երկար: Շատերի կարծիքով, մեր երկրում հանգստանալը, ավելի թանկ է, քան, օրինակ, հարևան Վրաստանում, Եգիպտոսում կամ եվրոպական որոշ երկրներում, բայց քովիդից հետո պատկերն այլ է, այստեղ էլ է հետաքրքրությունը շատ մեծ»:
«Տարեցտարի աճում է ՀՀ-ից արտերկիր մեկնողների քանակը, մարդիկ սկսել են ավելի շատ գումար և ժամանակ տրամադրել հանգստին: Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան, Թունիս, Դուբայ, Դոհա, Աբու-Դաբի ուղղություններով: Եվրոպական երկրների դեպքում վիզայի հետ կապված խնդիր կա: Շատերն են մերժում ստանում»,-ասել է նա:
Զրույցի վերջում փաստեց՝ արտերկրում հանգստանալու շարժն այս տարի նախորդ տարվա համեմատ ակտիվացել է: Այնուամենայնիվ, տարվա սկզբի համեմատ հանգստի մեկնողների թիվն անհամեմատ ավելացել է: Ամռան համար փաթեթները սկսել են ամրագրել դեռ հունվար ամսից: Տուրիստական ամենաակտիվ շրջանը համարեցին հուլիսն ու օգոստոսը»:
Հեղինակ՝ Քնարիկ Պետրոսյան