Հրազդանում 2 մեքենա է բախվել. վարորդներից մեկի կինը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
- 6 hours ago
- 1 min read

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Արտակ Բ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի և 42-ամյա Արսեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota RAV4»-ի 3 ուղևոր տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորները Արտակ Բ․-ի կինը և 2 անչափահաս երեխաներն են։




















