Բագրատ Սրբազանը` «Հանրային»-ի եթերում հարցերին չպատասխանելու մասին
- Elen Hovsepyan
- Oct 6, 2024
- 1 min read

«Մենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել «Հանրային»-ով հանդես գալու և այդ խնդիրը լուծել ենք»,- քիչ առաջ հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Եվ հանկարծ շատ շատերը այս փոքր քայլերի հաղթանակից հետո ակտիվացան և սկսեցին խոհափիլիսոփայություն անել։ Բոլորի համար բաց է դաշտը, կարող են գործել, ինչո՞ւ չեն գործում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ ուղերձից հետո հարցազրույցի մնաց զուտ ձևաչափը հարգելու համար։ «Եթե ինձ հրավիրած լինեին հարցազրույցի, հարցեր տային և ես չպատասխանեի, մարդկանց դժգոհությունն արդար կլիներ»,- նշեց նա: