top of page

«Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի աճ չունենք»․ Արման Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 17, 2024
  • 1 min read

«Խաղաղ պայմաններում զինվորական զոհերը, որոնք հանրության շրջանում մեծ աղմուկ են բարձրացնում և խտացված ձևով թվաքանակ է ներկայացվում, ընդհանուր հանրագումարով մեծ մասը ուղղակիորեն կապված չեն զորամասի հետ։ Զինծառայողը ծառայությունից դուրս իր տրանսպորտային միջոցը վարելիս որևէ դժբախտ պատահարի հետևանքվ զոհ է դարձել, էլեկտրահարվել է՝ ոչ ծառայության պայմաններում»,-«Նյուզ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Փոխնախարարը նշեց, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը կանխելու համար․ «Այս տարի նախորդ տարվա համեմեատ դեպքերի աճ չունենք, նույնիսկ կարող եմ ասել, որ նվազում ունենք, ինչը ցույց է տալիս կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ լինելը»։

1/2180
bottom of page