top of page

Սոցցանցերի ակտիվ օգտագործումը ուղեկցվում է ուշադրության կենտրոնացման աստիճանական վատթարացմամբ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Կորոլինգյան ինստիտուտի գիտնականները պարզել են, որ 10–14 տարեկանում սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը ուղեկցվում է ուշադրության կենտրոնացման աստիճանական վատթարացմամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics Open Science (POS) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է մոտ ութ հազար երեխա։ Հետազոտողները գնահատել են մասնակիցների կողմից սոցիալական ցանցերում շփվելու, հեռուստացույց դիտելու և տեսախաղեր խաղալու վրա ծախսած ժամանակը։ Ուշադրության նվազման հետ կապ հայտնաբերվել է միայն սոցիալական ցանցերի դեպքում։ Ո՛չ հեռուստացույցը, ո՛չ խաղերը նման ազդեցություն չեն ունեցել։

Հետազոտողները ենթադրում են, որ ծանուցումների շարունակական հոսքը և սոցիալական հարթակներում արագ արձագանքի ակնկալիքը ստեղծում են մշտական «միկրոդադարներ», որոնք խանգարում են ուշադրությունը կենտրոնացնելուն։

 
 
1/2534
bottom of page