«Սա փորձություն է, և դրանից պետք է ուժեղացած դուրս գալ»․ Արագածոտնի թեմ
- Elen Hovsepyan

- 7 minutes ago
- 1 min read

Արագածոտնի թեմը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել․ «Արդեն մեկ ամիս է, ինչ Արագածոտնի թեմի սիրելի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հանիրավի գտնվում է անազատության մեջ։
Մեզ համար այս ամենն անընդունելի է, սակայն եկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են, որ սա փորձություն է, որը ժամանակավոր է և դրանից պետք է ուժեղացած դուրս գալ։
Աստված օգնական, Սրբազան Հայր։
Աստծո խոսքը չի շղթայվում»:




















