Թուրքիայում ոսկու նոր հանք են հայտնաբերել՝ շուրջ 12 տոննա պոտենցիալ քաշով
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Սիվաս նահանգում մեկ միլիարդ դոլարից ավելի արժողությամբ ոսկու հանքավայրի հայտնաբերման մասին: Հայտնաբերման մասին հայտարարել է «Էրմադեն» հանքարդյունաբերական ընկերությունը:
Նոր հանքավայրը գտնվում է Սիվաս նահանգի Կանգալ շրջանում, և դրա ընդհանուր պոտենցիալ ծավալը գնահատվում է 424,000 ունցիա կամ մոտավորապես 12 տոննա ոսկի: Հայտնաբերված ոսկու հանքանյութի գնահատված արժեքը ներկայիս փոխարժեքով կազմում է 1.7 միլիարդ դոլար:
Ընկերությունը նշել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: Ներկայումս ընթանում են հորատման աշխատանքներ՝ ռեսուրսների ծավալը որոշելու և հանքի ներուժը գնահատելու համար:




















