top of page

«Ուզում եք մոռացությա՞ն տալ կատարված հանցագործությունը»․ Անահիտ Բախշյան

Sep 10, 2025
1 min read

Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եք մոռացությա՞ն տալ մեր պետության դեմ կատարված հանցագործությունը:


Պարոն Փաշինյան, արդյո՞ք ձեր խոսքերը հոկտեմբերի 27-ի մեղավորներին գտնելու մասին սրտաբուխ էին, արդյո՞ք հետաքրքրվում եք վերաբացված գործի ընթացքով, արդյո՞ք Ձեզ տեղյակ են պահում այդ մասին:


Ինչո՞ւ եմ կասկածում, որովհետև ինձ, որպես տուժողի իրավահաջորդի, ում դիմումով վերաբացվեց, ինչպես Դուք էլ նշեցիք, մեր պետության դեմ կատարված ահաբեկչության մեղավորներին, կազմակերպիչներին բացահայտելու համար քրեական գործում ոչ մի առաջընթաց չկա, այդ մասին չեն խոսում:


Ավելին, 2018թ-ին ՀՀ ԱԺ-ում բացված թանգարանում ոչ մի տեղեկություն, լուսանկար չկա 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին, այնտեղ սպանված 8 պետական բարձրաստիճան գործիչների մասին:


Մեռա այս մասին բարձրաձայնելով, լսող չկա»։

 
 
1/3083
bottom of page