top of page

Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան

Փախե՞լ է շենքից, վայ ձյուն գա գլխիդ, ամո՛թ, ես իր տեղը լինեի՝ ինձ կսպանեի:

Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով Կառավարության շենքից մեքենայի դուրս գալու լուրերին:

«Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է։ Ապրես դու, մի անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս ու մեքենաներդ են գնում ու գալիս: Վախկոտ է և ստախոս »,-ասաց նա և նշեց, որ գործի ժամին ճողոպրել է մարդը»,- նշեց նա:

Սրբազանը հայտարարեց, որ շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից ժամը 10:30-ից շարժման մասնակիցները շրջափակել են Կառավարության շենքի բոլոր մուտքերը և այնտեղ էին մոտ 6 ժամ:

1/1920
bottom of page