«5 միլիոն հայ ազգից ֆիդայի է եղել մի քանի հարյուրը, մնացածն զբաղված է եղել առևտրով». Արգիշտի Կիվիրյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Դարեր շարունակ Ասիական տարածաշրջանում հայտնի է եղել, որ չինացիները` որպես զինվոր, այնքան էլ զինվոր չեն։ Դրանով է պայմանավորված եղել, որ մոնղոլներն այդքան հեշտ գրավել են Չինաստանը ու այդքան երկար իշխել (այլ հարց, որ հաշվի առնելով չինական սպեցիֆիկան, կարճ ժամանակ անց դարձել են չինացի)։ Անգամ նոր ժամանակներն այդքան էլ չփոխեցին չինացիներին, ինչի արդյուքնում Սովետը Դամանյան կղզում ուղղակի վառեց իրենց, 1979 թվին էլ ահռելի Չինաստանը խայտառակ ապտակ կերավ վիետնամցիներից, ովքեր, կարելի է ասել, Ամերիկայի դեմ պատերազմում արնաքամ վիճակում էին։ Հիմա որ նայում ես չինական բանակի զարգացումները, մարդիկ ակնհայտորեն հասկանալով իրենց թույլ տեղը, ապագա պատերազմներում ամենը դրել են դրոնների ու ռոբոտների վրա։ Ակնհայտորեն ապագայում Թայվանը գրոհելու է դրոնների բանակը, որն արհեստական բանականության միջոցով գործելու է կիսաավտոնոմ, եւ որտեղ մարդկային գործոնը հավասարեցված է լինելու նվազագույնի։ Հիմա ասածս ինչի մասին ա։ Որ առեւտրական հայ ազգը, հասկանալով, թե որտեղ են իր թույլ կողմերը, պետք ա անկախությունից ի վեր մտածեր, թե ոնց լռեցներ դա, թեկուզեւ վարձկանների բանակ հավաքելով, ոչ թե ողջ օրը ինքնախաբեությամբ զբաղված երգադարաններ լցներ քաջ ֆիդայու մասին...
P.s. Ոչ մեկ չի ասում, թե հայերի մեջ չեն եղել քաջ ֆիդայիներ, սակայն երբ ֆիդայական շարժման ժամանակ 5 միլիոն հայ ազգից ֆիդայի ա եղել մի քանի հարյուրը, իսկ մնացածը շատ արդյունավետ զբաղվել են եղել առեւտրով, նշանակում ա հայերինը առեւտուրն ա եղել...
P.s.s. Ոչ մեկ չի ասում նաեւ, որ առեւտրական ազգին չես կարող սարքել զինվոր, նայելով Իսրայելական բանակին, ակնհայտորեն կարող ես։ Բայց դա եղել ա շատ դաժան ճանապարհով, ու սկզբից պետք ա անցնես այդ ճանապարհը, հետո սկսես երգելը»:




















