Viva. հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականությունը՝ թվային ընկերության մրցակցային առավելություն
![](https://static.wixstatic.com/media/d020f1_273b84257eb24a9c95ddf179c9741528~mv2.webp/v1/fill/w_400,h_300,al_c,q_80,enc_auto/d020f1_273b84257eb24a9c95ddf179c9741528~mv2.webp)
Viva-ն հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) շուկայի առաջատարը։ Այսօր ընկերության պորտֆոլիոն ներառում է շատ ոլորտներ՝ ավանդական կապի ծառայություններից մինչև թվային նորարարական ծառայությունների և նախագծերի լայն շրջանակ:
Viva-ի երկարաժամկետ հաջողության հիմքում թափանցիկությունն ու ազնիվ գործընկերային հարաբերություններն են։ Մեզ վստահում է ավելի քան երկու միլիոն հաճախորդ, մեր գործընկերները, բաժնետերերը, աշխատակիցներն ու հասարակության լայն շրջանակներ: Այս երկարամյա վստահության հիմքում Viva-ի գործարար անթերի էթիկան է, որը հիմնված է օրենսդրության պահանջների և գործարար բարեվարքության համաշխարհային լավագույն սկզբունքներին ու չափանիշներին խստորեն հետևելու վրա: Viva-ն ՏՀՏ ոլորտում առաջատար է ոչ միայն բաժանորդների և եկամուտների, այլ նաև կառավարման և միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես էթիկայի առումով: Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։
![](https://static.wixstatic.com/media/d020f1_c40a259417d5408883319221e3241f27~mv2.webp/v1/fill/w_980,h_1476,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/d020f1_c40a259417d5408883319221e3241f27~mv2.webp)
Ամենակարևոր ձեռքբերումը, որ արձանագրել է Viva-ն կայուն զարգացման ոլորտում՝ առաջին անգամ Հայաստանում ներդրված՝ հակակոռուպցիոն կառավարման ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված համակարգերի համապատասխանությունն է ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրվել է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում:
Բացի դրանից՝ առաջին անգամ Հայաստանում, Viva-ն հրապարակել է կորպորատիվ պատասխանատվության տարեկան զեկույց՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության նկարագրությամբ:
Viva-ի գործունեությունը կառուցված է ինստիտուցիոնալ հիմքերի՝ Կորպորատիվ պատասխանատվության ISO 26000 և տեղեկատվական անվտանգության ISO 27001 համաշխարհային ուղեցույցների վրա: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արևային էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը և այլն:
![](https://static.wixstatic.com/media/d020f1_6c43ce49dd474963b1341eed73d93ae0~mv2.webp/v1/fill/w_980,h_1237,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/d020f1_6c43ce49dd474963b1341eed73d93ae0~mv2.webp)
«Թափանցիկության, բիզնես էթիկայի, հաճախորդամետության, պատասխանատվության և հաշվետվողականության չափանիշների ինստիտուցիոնալացումը կարևոր նախապայման է հակակոռուպցիոն արդյունավետ համակարգի գոյության և, ի վերջո, երկարաժամկետ հեղինակության համար: Շատ կարևոր է գիտակցել, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային չափանիշների ներդրումն առաջին հերթին ուղղված է տարբեր ռիսկերի վաղ հայտնաբերմանը։ Այստեղ նույնպես կիրառելի է կյանքի համընդհանուր բանաձևը. խնդիրները պետք է կանխել նախքան դրանց՝ ճգնաժամի վերածվելը։ Բիզնեսի տեսանկյունից, ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանելը նաև ընկերությանը տալիս է մրցակցային մեծ առավելություն: Մենք պատրաստ ենք մեր փորձը կիսելու այլ ընկերությունների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են միջազգային գործիքների կիրառմամբ՝ առողջ և թափանցիկ կառավարում ապահովելու հարցում»,- ասում է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: