top of page

23 հաստատված գերի ունենք Բաքվում, բայց խոսվում է 80 անձի մասին. Սիրանուշ Սահակյան

  • Oct 1, 2025
  • 1 min read

23 հաստատված գերի ունենք Բաքվում, բայց խոսվում է 80 անձի մասին, փաստեր կան։ Այս մասին Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց իրավունքների վերաբերյալ կազմակերպված քննարկմանը հայտարարել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ և հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն։ Ցավոք սրտի, նման անորոշության պայմաններում չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը որոնողական կամ այլ գործողության արդյունքում կարողանար հայտնաբերեր բռնի անհետացած գերիներին և մեզ տեղեկություն տար նրանց ողջ լինելու վերաբերյալ»,- նշել է նա:

 
 
1/2720
bottom of page