Լևոն Տեր-Պետրոսյանանը որևէ մեկի կարիքը չունի, ի՞նչ եք ուզում Լևոն Տեր-Պետրոսյանից․ Սերժ Սարգսյան
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read
«Դա զավեշտալի և ծիծաղելի է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանանը որևէ մեկի կարիքը չունի։ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն տևական ժամանակ է չկա քաղաքականության մեջ։ 80 տարեկան է, Աստված ևս մի 10- 20 տարի կյանք տա։ Այսինքն, եթե ես նպատակ ունենայի, ցանկություն ունենայի միավորվելու, հիշո՞ւմ եք, Լևոն Տեր Պետրոսյանանի բազմաթիվ նախաձեռնություններ է ունեցել և՛ մինչև ընտրություններ, և՛ ընտրություններից հետո, ես կմիանայի։ Ինչ-որ մեկից վախեցե՞լ եմ, չեմ միավորվե՞լ, ինչի մասին է խոսքը, միշտ պետք է լավին՝ լավ ասել, վատին էլ՝ վատ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կոալիցիա կազմել ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։
Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Սերժ Սարգսյանն ասաց․
«Արդեն քանի տարի է ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել, էդ ո՞վ է հնարել։Եվ հետո, ինչո՞ւ պետք է հակադրվեն իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իմ հարաբերություններին Ռոբերտ Քոչարյանի հետ կամ մեկ ուրիշի հետ»։