top of page

Գազից թունավորման դեպք՝ Արագածոտնում․ ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 1
  • 1 min read
ree

Փետրվարի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գազի թունավորում» ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի։



Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:



Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով:



Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության  Թալինի քննչական բաժին:

 
 
bottom of page