«Էդ հարվածներից մայթերի սալիկներն ու ասֆալտն էլ են հարամ մեջ անում»․ Մկրտիչ Իսրայելյան
- Elen Hovsepyan

- 17 hours ago
- 1 min read

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խայտառակ վատ մաքրած փողոցներ ու մայթեր։ Երևանի վարչական շրջանների փիարշիկներն էլ մի էնպեսի գլուխ գովալու ռիլեր են նկարում, թե ոնց են չինովնիկներով բահերը վերցրած մայթերի 15 սմ-նոց սառույցները կոտրում՝ ոնց-որ մեծ բան են անում, էդ հարվածներից սառույցների հետ մեկտեղ մայթերի սալիկներն ու ասֆալտն էլ են հարամ մեջ անում։ Զարմանում եմ, բարդ բան է մի քիչ աղով, ավազով մշակել մայթերը, փափկացնել սառույցները ու սկսել մաքրել։ Ախր ընդամենը քթի ծակ ու աշխատելու կամք է հարկավոր»։




















