top of page

Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 15 hours ago
  • 1 min read

Հունվարի 9-ին այցելել եմ ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:



Այցի ընթացքում զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել եմ բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկել ենք նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:



Պատասխանել եմ զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են։

 
 
bottom of page