top of page

Աբու Դաբիի հանդիպումից հետո ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել ադրբեջանական TV-ներով. ադրբեջանագետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read

«CBC TV Azerbaijan»-ն ադրբեջանական իշխանական քարոզչության կարևոր գործիքներից մեկն է, այստեղ, ինչպես նաև ադրբեջանական այլ հեռուստընկերություններով ՀՀ տարածքի, պատմության խեղաթյուրումների մասին նյութերի պակաս չկա։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Աբու Դաբիի հանդիպումից հետո ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել ադրբեջանական TV-ներով:

Իրեն «պատմական գիտությունների դոկտոր» ներկայացնող խաբեբան թիրախավորում է հայ առաքելական եկեղեցուն, կեղծում տարածաշրջանի պատմությունը, վերջում էլ խոսում «պատմական արդարության վերականգնումից»:Պատմությանը ինչպես էլ նայես՝ վերից վար, աջից ձախ կամ ձախից աջ, որ քարտեզն էլ վերցնես Հայաստան անունը դարերով գրված է մեր պետության վրա, դա ոչ մեկ փոխել չի կարող։ Մենք քրիստոնյա ենք արդեն 1700 տարի, դա ևս անփոփոխ է։ Ափսոս, որ դա հասկանալու, գնահատելու ու դա ուժ դարձնելու փոխարեն «ոմանք» կադաստրի թուղթ են փնտրում հարևան երկրի բռնապետի դարակներում, որի հետևանքով էլ վերջինս գերվտանգավոր է դառնում․․․»,-գրել է Տաթևիկ Հայրապետյանը:

1/2224
bottom of page