Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում. այրվել է չշահագործվող, սակայն վերանորոգվող «Nissan Sentra»-ն
- Elen Hovsepyan

 - 2 days ago
 - 1 min read
 

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի թիվ 18 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեխսպասարկման կետում չշահագործվող, սակայն վերանորոգվող «Nissan Sentra» մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, տեխսպասարկման կետի սեփականատեր Ռաֆիկ Թովմասյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ։




















