top of page

«Ժողովուրդ». ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 5
  • 2 min read
ree

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թերևս միակ ՔՊ-ականը, որ իր մաշկի վրա զգաց հանրության ցասումը, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանն էր։

Արարատ Միրզոյանը մինչ քաղաքական ասպարեզ գալը տարբեր ընկերություններում է աշխատել հետազոտական կամ իրազեկման ծրագրերում։ Հայկ Դեմոյանը սկանդալային բացահայտումներ է արել նրա` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ունեցած աղմկոտ կենսագրության մասին։

2017-2018 թվականներին Միրզոյանը եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ։ 2018 թ. մայիսից 2019թ. հունվար ամիսը եղել է ՀՀ առաջին փոխվարչապետը, ապա 2019 թ. հունվարից 2021թ. օգոստոս եղել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, 2021 թ. օգոստոսի 19-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար։

Գրեթե 4 տարի այս պաշտոնը զբաղեցնելով` Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել։ Նա 2024 թվականի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք` 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական շքեղ բնակելի տուն։

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում։ Բնակարանը գնել էին 2018 թվականին։ 

Նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 3 մլն 18 հազարը եկամտահարկի վերադարձ է։

Հետաքրքիր հանգամանքն այն է, որ նախկինում ապառիկով հեռուստացույց գնելու հայտից մերժված Միրզոյանը, ով այժմ ստանում է 24 մլն տարեկան եկամուտ, 2022 թվականին գնել է 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն։ Թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է։ Եթե հաշվի առնենք, որ 2021-ին նա վաճառել է 34 մլն արժողությամբ բնակարան, միևնույնն է` 112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է։ Նույնիսկ եթե որպես արդարացում նշվեն վարկային միջոցները, հարկ է հիշեցնել, որ հիփոթեքը «բնակարանի» համար է ձևակերպված, իսկ գնվածն «առանձնատուն» է Երևանին հարակից համայնքում։

Նշենք, որ նախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը նշանակում է, որ առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 
 
1/2458
bottom of page