top of page

Ինչո՞ւ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը․ ԱՆ խորհուրդներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 24
  • 2 min read
ree

Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև օրգանիզմի կենսական գործընթացների ապահովման համար։ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչու է անհրաժեշտ ամռան շոգին շատ ջուր, հակառակ պարագայում ինչ ռիսկեր կարող են լինել.


 Ինչու՞ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը

Կանխում է ջրազրկումը, որը կարող է դրսևորվել բազմաթիվ առողջական խնդիրներով։

Օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը։

Աջակցում է սրտի, երիկամների և մարսողական համակարգի առողջությանը։

Բարելավում է մաշկի վիճակը՝ կանխելով չորությունն ու ծերացման նշանները։


 Ջրազրկման վտանգները՝ ինչու է այն լուրջ խնդիր

Ջրազրկումը պարզապես «ջուր քիչ խմելը» չէ։ Դա օրգանիզմի կենսաբանական հավասարակշռության խախտում է, որն ազդում է գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա։


Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ ջրազրկման ժամանակ․

Նյարդային համակարգ

.Գլխացավ, գլխապտույտ

.Դանդաղ ռեակցիա, ուշադրության և հիշողության թուլացում

.Ծայրահեղ դեպքերում՝ գիտակցության կորուստ

Սրտի և արյունատար համակարգ

.Սրտխփոց

.Արյան խտացում, թրոմբների առաջացման բարձր ռիսկ

.Արյան ճնշման անկում՝ շոկի վտանգով

Երիկամներ և միզատար համակարգ

.Մեզի նվազում կամ բացակայություն

.Միզուղիների վարակների և երիկամաքարերի առաջացման ռիսկ

.Երիկամային անբավարարություն՝ հատկապես տարեցների կամ քրոնիկ հիվանդների մոտ

Մարսողական համակարգ

.Փորկապություն

.Սրտխառնոց, ախորժակի անկում

.Էլեկտրոլիտային խանգարումներ՝ նատրիումի, կալիումի կորուստ

Մաշկ և մկանային համակարգ

.Մաշկի չորություն, ճաքեր

.Մկանային թուլություն, քրոնիկական ջղակծկումներ

.Ցածր էներգետիկ մակարդակ, ֆիզիկական թուլություն

Մանկահասակներն ու տարեցներն առավել խոցելի են։ Նրանց մոտ ջրազրկումը կարող է շատ արագ զարգանալ և բերել բարդությունների՝ կոլապս, ցնցումներ, նույնիսկ մահ՝ անհապաղ բուժօգնության բացակայության դեպքում։


Ինչ անել՝

• Հետևել մեզի գույնին՝ եթե շատ մուգ է, հնարավոր է՝ ջրազրկման նշան է։

• Անընդհատ խմել մաքուր ջուր, անգամ եթե ծարավ չեք։

• Զերծ մնալ ալկոհոլից և քաղցր, գազավորված ըմպելիքներից։

• Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես՝ ժամը 11:00–17:00-ին։


 Ինչքան ջուր խմել

Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել միջինում 30 մլ ջուր 1 կգ քաշի հաշվարկով։ Ամռանը կամ ակտիվ շարժման դեպքում՝ ավելի շատ։ Չսպասեք ծարավին՝ ջուրը խմեք պարբերաբար։

 

Օգտակար հուշում

Ջուրը կարելի է փոխարինել նաև առանց շաքարի տնային կոմպոտներով, կանաչ թեյով, թարմ միրգ ու բանջարեղենով։

Ամռան տապին ջուրն է ամենահուսալի ընկերն ու պաշտպանիչ միջոցը։

 
 
1/2458
bottom of page