top of page

Թագուհի Թովմասյան. Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել Տարոն Չախոյանի հայտարարություններով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 20, 2024
  • 2 min read

«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել իմ մասին սուտ մատնություն կատարած, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տարոն Չախոյանի հայտարարություններով»,-տեղեկացրել է ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հիշեցնում է,  որ նախօրեին իր միջազգային գործընկերներին ուղարկել էի գրություններ՝ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։ Ներկայացրել է ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի նորմեր, որոնք արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը: Նաև շեշտել է գրության մեջ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը պատգամավոր Հովիկ Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել:«Իմ հանրային քաղաքական գործունեության արդյունքում՝ այդ գրություններից հետո, ես հայտնվել եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի թիրախում: Նա իր սոցցանցի էջում և իրեն փոխկապակցված կայքերում թույլ է տվել ոչ միայն վիրավորական ու անպատասխանատու գնահատականներ իմ անձի վերաբերյալ, այլև՝ տարածել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր տարիներ առաջ ես ապօրինի ձայնագրել եմ ինչ-որ նիստի ընթացքում Փաշինյանի խոսքերը և դա փոխանցել Սերժ Սարգսյանին։ Ու բացի այդ, պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր եմ արել ՔՊ նիստերից:Քանի որ ներկայացվածը ոչ միայն քաղաքացիաիրավական հարց է, այլ նաև քրեաիրավական գնահատականի անհրաժեշտություն կա, ապաՊԱՀԱՆՋԵԼ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ իրավապահ մարմիններին`• պարզելու, թե Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը ո՞վ կամ ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ պայմաններում են արել,• ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել այդ օրվա հանդիպմանը, ինչպե՞ս են ձայնագրել և ինչպե՞ս են փոխանցել Սերժ Սարգսյանին,• Տարոն Չախոյանից պահանջել ներկայացնել իր հայտարարությունը ապացուցող փաստեր, չներկայացնելու դեպքում ՊԱՀԱՆՋԵԼ հարուցել նոր վարույթ նրա նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով:• Պարզել թե ես ՔՊ ո՞ր նիստին եմ մասնակցել, ի՞նչ արտահոսք եմ կազմակերպել: Եվ եթե կրկին նա չի կարողանա ներկայացնել ապացույցներ, որ արտահոսք եմ արել, ապա սուտ մատնության վարույթի շրջանակներում դիտարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:ՏԵՂԵԿԱՑՆԵՄ, որ՝ Տարոն Չախոյանի կողմից հիշատակված ապօրինի ձայնագրության օրվա հանդիպմանը ես չեմ մասնակցել, հետևաբար չէի կարող ձայնագրել (թեև ինձ համար ընդհանրապես մերժելի է գաղտնի ձայնագրություններ անելը)ՔՊ («Իմ քայլը») խմբակցության նիստերին 2019-ից սկսած 2 տարի չեմ մասնակցել՝ արտահոսքերի մեղադրանքներից խուսափելու համար: Հետևաբար չէի կարող արտահոսք անել միջոցառումներից, որոնց չեմ մասնակցել:Ակնկալում եմ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը, քանի որ այն անմիջականորեն կապ ունի Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ, ով ինձ թիրախավորում է իմ քաղաքական և իրավապաշտպան գործունեության համար:Ապօրինի ձայնագրություն կատարելը համարվում է օրինախախտում, և դրա իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի:Իսկ եթե նման ձայնագրության մասին սուտ մատնություն է կատարվում որևէ մեկի՝ այդ թվում նաև պետական պաշտոնիայի կողմից, նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի:Տարոն Չախոյանը ստախոս է»։

1/2168
bottom of page