Գնացքի տակ ընկած պատանին մահացել է. նա Արցախից էր
- Elen Hovsepyan
- 9 hours ago
- 1 min read
Երեւան–Գյումրի գնացքի տակ ընկած պատանին մահացել է, NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Մեր տեղեկություններով, մահացած պատանին Արցախից էր, ընտանիքով բնակվում էին Ջրառատ համայնքում։ Ըստ տեղեկությունների, տղան 16-17 տարեկան էր։
Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը, դեռեւս հայտնի չէ։