top of page

«Եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ, կաներ այն քայլերը, որ արեց Նիկոլ Փաշինյանը». Ռոբերտ Քոչարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 15 minutes ago
  • 1 min read
ree

Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխության հաղթանակից հետո օդերով էր, իրեն թվում էր` ինքը միջազգային գործոն է: Խոսելով 44-օրյա պատերազմի պատճառների մասին` ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բանակցային գործընթացից հրաժարումը, բանակը և բարձրաստիճան զինվորականներին թիրախավորումը, ստորացումը, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումը, ՀԱՊԿ-ի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելը` նրա գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը դարձան իդեալական պայմաններ Ադրբեջանի համար` հարձակման որոշում կայացնելու, վստահեցրեց Ռոբերտ Քոչարյանը:

«Իսկ վերջին կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում սահմանային կոնֆլիկտը, որը քիչ էր մնում համեմատվեր Սարդարապատի հետ: Դրանից հետո եղավ Սարդարապատի միջոցառումը, որում անգամ Թուրքիային էր սպառնում: Մի քանի պայմաններ իրար հետ իդեալական պայմաններ սկսեցին պատերազմն սկսելու համար ու մեր կողքին ոչ ոք չկանգնեց, ոչ ոք Ադրբեջանին չդատապարտեց»,- ասաց նա:


«Սա կամ աշխարհաքաղաքական առումով տգիտության արդյունք է, կամ էլ, ինչպես մի անգամ ասել եմ, եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ, ապա կաներ նույն այս քայլերը»,- եզրահանգեց Քոչարյանը:

1/2460
bottom of page