top of page

Մադրիդի «Ռեալ»-ը դարձավ Միջմայրցամաքային գավաթի հաղթող

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 19, 2024
  • 1 min read

Ավարտվել է 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» Կատարում մրցել է մեքսիկական «Պաչուկայի» հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

38-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել և բացել է հաշիվը։

53-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն՝ Մբապեի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ։

84-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել Վինիսիուսը։

Մրցաշարի 1/4 եզրափակչում մեքսիկական ակումբը 3։0 հաշվով հաղթել էր բրազիլական «Բոտաֆոգոյին», իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել եգիպտական ​​«Ալ-Ահլիից» (0:0, 6:5՝ 11 մետրանոցներ): «Ռեալը» մրցաշարում իր ճանապարհորդությունը սկսել էր անմիջապես եզրափակչից:

Միջմայրցամաքային գավաթը ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշար է վեց կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողների և ընդունող երկրի չեմպիոնի միջև։

bottom of page