top of page

-11․ Եղանակն առաջիկա օրերին կցրտի

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 27, 2024
  • 1 min read

Երևան քաղաքում` դեկտեմբերի 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

1/2076
bottom of page