top of page

ՀՀ թիվ մեկ օրակարգը Բաքվում ապօրինի պահվող հայերն են, պետք է շարունակել պայքարը․ Մեսրոպ Առաքելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 9
  • 1 min read

ՀՀ թիվ մեկ օրակարգը Բաքվում ապօրինի պահվող հայերն են, պետք է շարունակել պայքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Արդեն 10 օր է Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են։ Եվ այս ամենը հանրության ակտիվության շնորհիվ։ Փողոցներում, աշխատավայրերում, տարբեր միջավայրերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ում հիմնական ասելիքը գերիների մասին է։

Այս ամենի արդյունքում իշխանությունն էլ սկսում խոսել գերիների մասին բոլորովին այլ տոնով։ Հոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները։ Եվ սա հասարակության ճնշման արդյունքում է։

Ռուբենը հենց սրա մասին է խոսում։ Երբ անտարբերությանը ու հանձնվողականությանը փոխարինում է պատասխանատվությունն ու պայքարը, սկսում ենք արձանագրել արդյունքներ՝ թեկուզ փոքր քայլերով։

Հետևաբար, կարևոր է պայքարել, անդարար պայքարել, ցույց տալ, որ ուժեղ ու զարգացող Հայաստանը այլընտրանք չունի, ցույց տալ, որ հայ ժողովրդի արժանապատվությունն ու կամքը անբեկանելի է»։

1/2119
bottom of page