top of page

Երևանի կենտրոնում ավտոմեքենա է հրդեհվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 7, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուդոլֆ Մ.-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

1/2556
bottom of page