top of page

«Արմեն Աշոտյանը դասական քաղաքական գերի է»․ Էդուարդ Շարմազանով

«Ես ասել եմ, որ սա շինծու քաղաքական վրեժխնդրություն է, որ Նիկոլ Փաշինյանը գնալով պետք է ռեպրեսիաներն ավելացնի, իսկ Արմեն Աշոտյանը դասական քաղաքական գերի է»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Առհասարակ, մենք բոլորս ենք գերության մեջ, պարզապես մեկը՝ բաց երկնքի տակ, մեկը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մեկը գիտակցում է, մյուսը՝ չէ։ Գլոբալ իմաստով ապագա պատմաբաններն էս ժամանակաշրջանը կանվանեն Նիկոլի կամ նիկոլական գերություն»,- հավելել է Շարմազանովը:

Comments


bottom of page