Լատվիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթի մասին
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության, մասնավորապես՝ զրահափոխադրիչներ ներառող նոր փաթեթի մասին, իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Բացի դրանից, Լատվիան հիվանդանոցների էներգամատակարարման համար մտադիր է Ուկրաինային արևային մարտկոցներ փոխանցել։
«Ուրախ եմ Կիևում ողջունել Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինային։ Երախտագիտություն եմ հայտնել Լատվիայի կառավարությանն ու ժողովրդին Ուկրաինային ուժեղացնող որոշակի և հետևողական քայլերի համար։ Մասնավորապես՝ «ԱԹՍ-ի կոալիցիա՝ հանուն Ուկրաինայի» նախաձեռնության և մեր զինվորներին անօդաչու սարքերի մատակարարման համար։ Մեր հանդիպման ժամանակ տիկին Սիլինյան հայտարարեց ռազմական աջակցության ևս մեկ փաթեթի մասին, որը զրահափոխադրիչներ կընդգրկի»,- նշել է Շմիգալը։
Բացի դրանից, երկու երկրների վարչապետները քննարկել են պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության ընդլայնմանն ու մարտադաշտում ուկրաինական զինուժի հզորացմանն առնչվող հարցեր։
Լատվիան ևս շարունակում է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում Ուկրաինայի հուսալի դաշնակիցն է։
Comments