top of page

Ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ ավելացվող ջանքերի համար շնորհակալ ենք ԵՄ ղեկավարությանը. Գրիգորյանը՝ Մարթա Կոսին

  • 2 hours ago
  • 1 min read

Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել ԵՄ ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ ավելացվող ջանքերի և ուշադրության համար: Այս մասին Մարթա Կոսի հետ հայտարարությունների ընթացքում ասել է  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին և իր գլխավորած պատվիրակությանը: Մարթա Կոսը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գնտվում մեր երկրում, ինչը Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գրծընկերության վառ վկայականն է:

Այս այցը նշանակալի է Հայաստանի և Եվրոպական Միության միջև բոլոր ուղղություններով, համագործակցության խորացման առումով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ այն տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթաժողովներին ընդառաջ: Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած հանձնառություններից:

Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման ու դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ծրագրեցինք դիմակայունության ու աճի պլանի ներքո 2025-2027թթ. ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ՝ մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզայի ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում: Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները «Կառավարության խաչմերուկ» նախաձեռնության, ԹՐԻՓՓ երկաթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության իրականացման ուղղություններով: Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը՝ տրանսպորտային ուղուն»,- նշել է նա:

 
 
1/2738
bottom of page