top of page

Ինչքան այս իշխանություններն ասում են՝ «կզիջենք, մենակ մի խփեք», այդքան Ադրբեջանն ավելի լկտի ու ագրեսիվ է դառնում. Արթուր Խաչատրյան

  • Feb 10, 2025
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին։

«Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով ու ինչքան այս իշխանություններն ասում են՝ «կզիջենք, մենակ մի խփեք», այդքան Ադրբեջանն ավելի լկտի ու ագրեսիվ է դառնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանն ունակ չէ հակազդել Ադրբեջանի առավելապաշտական ու հայակործան նկրտումներին։

«Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ ու այս իշխանության կողմից միակողմանի զիջումներ»,- ընդգծեց պատգամավորը։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասում է՝ «ինչ ուզում ես՝ կտամ, գնանք թուղթը ստորագրենք»։

 
 
1/2733
bottom of page