top of page

«Որպես վիրավորանք օգտագործում են «հեռավոր գեղ», «գեղցու ակցենտ» բառերն ու սպառնում կրթել նրանց»․ Սամվել Ֆարմանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում իր հարցազրույցից հատված է հրապարակել՝ գրելով․ «Անբարոյականության, երախտամոռության, լպիրշության ու ցինիզմի գագաթն է:


Մեր գյուղաբնակ ժողովրդի ուսերին, նրանց պարզ սպասումների վրա իշխանության եկած անկիրթ զույգը, այդ նույն գյուղացիներին հուսախաբ անելուց, նրանց զավակներին զոհելուց ու նրանց հայրենիքը աճուրդի առարկա դարձնելուց հետո, հիմա էլ, որպես վիրավորանք, օգտագործում են «հեռավոր գեղ», «գեղցու ակցենտ» բառերն ու սպառնում կրթել նրանց:


Հայաստանում չպետք ա մնա մեկ գյուղ ու մեկ գյուղաբնակ մարդ, ով չիմանա, թե ինչպես է իրենց վիրավորում ու ծաղրում իրենց ոտքի տակի կեղտը չարժեցող դավաճան զույգը»:

1/2132
bottom of page