Ավելի քան երեք տասնամյակ ՀՀ-ն անվտանգության առումով կախված է եղել ՌԴ-ից, բայց իրադարձությունների բերումով պարզ դարձավ, որ միայն մեկ աղբյուրի վրա հենվելը չի աշխատում. Ռուբինյան
- Elen Hovsepyan
- 18 hours ago
- 1 min read
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված անվտանգային կազմակերպություններից, «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով, սակայն, իրադարձությունների բերումով պարզ դարձավ, որ անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում։
«Երբ ժամանակը գալիս է, և անվտանգային կազմակերպությունները, և երկրները, որոնք ներգրավվելու պարտականություն ունեն, չեն անում դա կամ չեն ցանկանում անել։ Մենք սրա շուրջ կարող ենք բանավիճել, բայց փաստ է, որ դա տեղի չի ունենում»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանն այժմ որդեգրել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը ձգտում է ավելի խորը համագործակցության Եվրամիության հետ, ավելի սերտ համագործակցության ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ