top of page

Գևորգ Պապոյանն ու Ջոն Գալագերը քննարկել են Միացյալ Թագավորության կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 6
  • 1 min read
ree

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը և ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված արտահանման ռազմավարությունը։

Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության ներդրումային ներուժի ուսումնասիրությանը՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների իրականացման նպատակով։

«Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ համատեղ արդյունաբերական արտադրության, ազատ տնտեսական գոտիների զարգացման, ինչպես նաև նորարարության վրա հիմնված ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ», - նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

 
 
bottom of page