top of page

Սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում սպասվում է բուք

  • 3 minutes ago
  • 1 min read

Երևանում մարտի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-16-ին`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։


 
 
1/2726
bottom of page