top of page

«Առաջարկս չի վերաբերվում միայն նախընտրական ցուցակների 1֊ին համարներին»․ Վարդան Ղուկասյան

Jan 5, 2025
1 min read

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի թելեգրամյան գրառումը․ «Ի լրումն Վարդան Ղուկասյանի հայտարարության ․Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող հարգելի քաղաքացիներ.Իմ առաջարկը հանդես գալու միասնական ընդդիմադիր ցուցակով վերաբերվում է ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակների նաև այլ անձանց (1֊ին համարներից բացի)։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ «առաջին համարներ» կարող են կայացնել միանձնյա կամայական որոշումներ հաշվի չառնելով շարքերի կարծիքը, ԴՕԿ կուսակցությունը և անձամբ Վարդան Ղուկասյանը քաղաքական կոնսուլտացիաներ կվարի նաև ընդդիմադիր կուսակցությունների այլ գործիչների հետ։Այսպիսով առաջարկը` մինչև հունվարի 15֊ը փոխադարձ կապ հաստատելու և միասնաբար հեռացնելու ՔՊ վիրուսը ՀՀ֊ից վերաբերվում է նաև վերոնշյալ անձանց»։

 
 
1/3083
bottom of page