top of page

Արարատ Միրզոյանը մասնակցել է Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։ «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացված միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, «GIZ» տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։

1/2452
bottom of page