top of page

Բաքուն պատասխանել է Փաշինյանի՝ երեք անցակետերի վերբերյալ առաջարկին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ տեղակայելու մասին ՀՀ կառավարության որոշումը մենք գնահատում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Այս մասին, Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը ։

«Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9 - րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղի տրամադրելու ցանկության բացակայությունն է», - հայտարարել է Մուսթաֆաևը։


1/2451
bottom of page