top of page

ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով․ Ռոսսելխոզնադզորի ղեկավար

  • 5 hours ago
  • 1 min read

«Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից որոշ պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտնել Է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,-ասել է Դանկվերտը։

Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը արտադրության կազմակերպումն ու վերահսկումն է։

Մասնավորապես, Դանկվերտը նշել է, որ այնտեղ կան մեծ թվով մանր ֆերմերներ, որոնք աճեցնում և արտահանում են իրենց արտադրանքը։

«Բայց արտադրության և առաքման միջև իրականում բացակայում է ներքին հսկողության և համագործակցության համակարգը։ Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է», - պարզաբանել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը։


 
 
1/2926
bottom of page