«Այնքան սրիկա եք, որ կեղծել եք Արցախի բարբառով խոսակցությունը»․ Արսեն Բաբայան
- Elen Hovsepyan

- Jun 6, 2024
- 1 min read

Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառմանը․ «Հնարավոր է, որ բոլորս մազալու մարդիկ ենք, բայց դուք սովորական շարքային սրիկաներ եք։ Այնքան սրիկա, որ կեղծել եք Արցախի բարբառով խոսակցությունը։ Կեղծ թարգմանություն եք արել։ Մարդիկ խոսում եմ 2200 դրամով կոշիկ առնելու մասին, նախկինում 40 հազարից պակաս չառնելու, իսկ դուք, նիկոլներ, տեսեք, թե ինչպես եք սուտ թարգմանություն արել։
Բա սրիկան էլ ո՞նց ա լինում, այ Վահագն»։
Հիշեցնենք, որ Հանրային Հ/Ը-ի եթերում աղավաղվել էին արցախցի Նարեկ Թևոսյանի խոսքերը։ Երեկ նրա դատն էր «մարդկանց նյութապես շահագրգռելով ցույցերի բերելու» մեղադրանքով։ Նա 1 ամիս ժամկետով կալանավորվել է։




















