top of page

Ընդդիմադիր երկու պատգամավորները չեն ստորագրել արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 10, 2024
  • 1 min read

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ Խորհուրդ։ Առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ 3 ժամ առաջ մուտքագրել են ԱԺ պատգամավորների՝ թվով 33 ստորագրություններով առաջարկը;

Նա մանրամասնեց, որ ընդդիմադիր երկու պատգամավոր տեխնիկական պատճառներով չեն հասցրել ստորագրել։ 

Ա.Մինասյանը նշեց,  թե ինչպիսի վարքագիծ կցուցաբերի քաղաքական մեծամասնությունը, որը բացարձակ մեծամասնություն է  խորհրդի կազմում, ևս մեկ անգամ ցույց կտա իրենց մտադրությունը, տրամադրվածությունը։ 

Նա նաև ներկայացրեց, թե ինչ է  առաջարկվում ուղերձով. «Նկատի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին այն, որ կառավարության ծրագիրը 2021-2026 թթ. տապալված է, Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ և դրա հաղթահարումը պահանջում է  հրատապ լուծումներ, առաջարկվում է՝ գնահատելով, որ անհրաժեշտություն կա քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնում եղանակով ձևավորել հանրային հեղինակություն ունեցող, փորձառու անձանցից կազմված նոր կառավարություն, որն ամենասեղմ ժամկետներում  կներկայացնի ստեղծված իրավիճակին  համապատասխան նոր ծրագիր և կիրագործի երկրի դիմադրողականության մեծացման, պաշտպանության ու անվտանգության ամրապնդման, տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված առաջնահերթ քայլեր, Ազգային ժողովը, որպես սահմանադրական ներկայացուցչական  բարձրագույն մարմին, ուղերձով դիմում է կառավարությունը՝ վիճակով թելադրված ներկայացնի հարաժարական․

Երկրորդ. Ազգային ժողովն ուղերձով դիմում է հանրությանը, ըստ մեր առաջարկի, որպեսզի ՀՀ-ում և Սփյուռքում  բոլոր մակարդակներում զորակցեն ու սատարեն նոր կառավարությանը, համախմբվեն նրա շուրջ այս խնդիրների լուծման համար»։ 

bottom of page