«Փողոցի էն հատվածները, որտեղ տնտեսվարողներ չկան, չեն մաքրվել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ դե, ժողովուրդ, էդքան մի խլեշեք Ավինյանին ու դեմ տվեք լապատկով ձյուն մաքրելու մասին իր տարիներ առաջվա արած գրառումը, ինքը հո ամեն ձյուն գալուց ի նկատի չունե՞ր, որ քաղաքապետը պետք ա աշխատակազմի հետ բահերը վերցնի ու փողոց մաքրի: Երևի մենակ մի անգամի մասին էր խոսքը, էդ մի անգամն էլ ինքն արել ա:
Ի դեպ, էն որ տնտեսվարողների վզին դրին իրենց հարակից մայթերի մաքրությունը, դրանից էլ թարմ-թարմ լուր տամ: Ուրեմն, մեր տնտեսվարման փողոցի վրա տնտեսվարողները պարբերաբար մաքրում են, դաժե տուգանվող ա եղել, այ բայց էն հատվածները, որտեղ տնտեսվարողներ չկան՝ նի հույա չի մաքրվել: Տուգանելու մարդ ու ռեսուրս ունեն, սառույց մաքրելու՝ բա ամոթ չի՞:
Ինչպես կասեր դասականը՝ ՀԱՄԲԱԼ»։




















