top of page

«Ժողովրդի վրա ես քշում, արա՛», «ոստիկանները նայում են, թե ոնց ա բախում լինում»․ Տավուշում ԵԿՄ-ի մեքենային թույլ չտվեցին անցնել փակ ճանապարհով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 21, 2024
  • 1 min read

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին իրավիճակը լարվել է։ Երկրապահի նշանով մեքենան փորձել է ճանապարհն անցնել՝ քշելով բնակիչների վրա։ Տեղի է ունեցել իրարանցում, որի հետևանքով սկսվել է քաշքշոց։

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկաններն ուղղակի նայում են, թե ինչպես է բախում լինում։

«Ժողովրդի վրա ես քշում, արա՛», «ոստիկանները նայում են, թե ոնց ա բախում լինում, ավտոն մխրճվում ա ժողովրդի մեջ»,-բղավում են քաղաքացիները։

bottom of page