top of page

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2h
  • 1 min read

ԱՄՆ-ում ուժեղ ձնաբքի պատճառով մահացել է առնվազն 51 մարդ։ Նրանցից 10-ը սառել է Նյու Յորքի փողոցներում, հաղորդում է NBC-ն։

Մոտ 72 միլիոն բնակիչների համար տրվել է ուժեղ ցրտի և տեղումների մասին նախազգուշացում։ Արկանզասից մինչև Նոր Անգլիա տեղացել է առնվազն 30 սմ ձյուն, որից ավելի քան 50 սմ-ը գրանցվել է Փիթսբուրգում։

Ձյունը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառ է դարձել. երեքշաբթի կեսօրին ավելի քան 500,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հատկապես Թենեսիում։ Եղանակի պատճառով չեղարկվել է առնվազն 2,190 չվերթ։ Օդերևութաբանները կանխատեսում են ձյան շարունակական տեղումներ։ Նյու Յորք նահանգի Տագ Հիլլում սպասվում է մինչև 40 սմ ձյուն, և ջերմաստիճանը կարող է իջնել զրոյից ցածր նույնիսկ հարավային շրջաններում, այդ թվում՝ Մայամիում։

Ձնաբքերը մոլեգնում են ոչ միայն Միացյալ Նահանգներում։ Հունվարի 26-ից Մոսկվայում ուժեղ ձյուն է տեղում։ Ձնաբքերը հանգեցրել են չվերթների ուշացումների, իսկ մայրաքաղաքի ճանապարհներին առաջացել են 10 բալ խցանումներ են։

 
 
bottom of page