top of page

ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 27, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ պատասխանեց այն հարցին, թե ինչն է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները պայքարում են արդարության համար, իսկ երկրում չկա արդարություն։

«Ի՞նչու երկրում չկա արդարություն, որովհետև մենք իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը։ Հենց այդ պայմանավորվածությունը, իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, որը մենք պետք է ստեղծենք իրար հետ որպես սահմանադրություն, որպես պետական իրավակարգի ստանդարտ և ասենք, որ սա արդարությունն է և սա օրենքն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում այս պայմաններում երբեք արդարություն չի լինելու, որովհետև ինչ էլ արվի, հանրության մի մեծ մասը համարելու է անարդար մի պարզ պատճառով, որ չկա պայմանավորվածություն, թե որն է արդարությունը։

«Օրինականությունն էլ շատ դեպքերում անարդար են համարվում՝ այդպիսին ընկալվում են, երբեմն այդպիսին լինում են, որովհետև չկա հանրային կոնսենսուս, թե ի՞նչ է արդարությունը»,-ասաց վարչապետը։

bottom of page