«Սա պատասխան է նրանց, ովքեր ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար». Իշխան Սաղաթելյան
- Elen Hovsepyan

- Jul 15
- 1 min read

Տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը: Մասնակիցներին ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի ու պետության այս ծանր օրերին աշխարհի 17 երկրներից շուրջ 400 երիտասարդներ իրենց հավաքն են կազմակերպում Մայր հայրենիքում: Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող տարիներին ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար: Սա պատասխան է բոլոր նրանց, որոնց թվում է՝ մեզ հալածելով կարող են ետ պահել պայքարից՝ չհասկանալով, որ ամեն հարվածից հետո ավելի ենք ուժեղանում ու մեր ազգային նպատակներին հասնեու համար ավելի հետևողական ենք պայքարելու»,- ասել է նա:




















