«Ո՞վ է լինելու վարչապետի ձեր թեկնածուն»․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին
- Oct 11, 2025
- 1 min read

«Վարչապետի թեկնածուի հետ կապված՝ ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ։ Հասարակությանը վստահեցնում ենք, որ թեկնածուն կլինի ընդունելի ու շատերը կհավանեն նրա թեկնածությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի թեկնածուի մասին լրագրողի հարցին։




















