top of page

Փաշինյան-Ալիև համաձայնագրով կլուծվեն նաև մնացած հարցերը՝ ներառյալ բոլոր ռազմագերիների ազատ արձակումը. Կանադայի ԱԳՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 11
  • 1 min read
ree

Կանադան ողջունում է համաձայնությունը, որ անցյալ շաբաթ ձեռք են բերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Անիտա Անանդը:


«Նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և ճանաչելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ այս երկրները կարևոր քայլեր ձեռնարկեցին այս տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և տևական խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասել է նա և հավելել, որ Կանադան բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և Վաշինգտոնի ձեռքբերումը այս համաձայնագրի կնքման հարցում։

 

«Այսպիսի համաձայնագրերը, որոնք ձեռք ենբերվել դիվանագիտական բանակցություններիմիջոցով, բացում են Հայաստանի և Ադրբեջանիմիջև համապարփակ խաղաղության հասնելուհստակ ուղի, որը կօգնի լուծել մնացած հարցերը՝ներառյալ բոլոր հայ պահվող անձանց ևռազմագերիների ազատ արձակումը, հայքաղաքացիական անձանց անվտանգ ևարժանապատիվ վերադարձի իրավունքը ևմշակութային ժառանգության պահպանումը»,- հայտնել է Կանադայի ԱԳ նախարարը։  

Նրա խոսքով՝ Կանադան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը և շարունակում է հանձնառու մնալ աջակցելու ցանկացած ապագա մեխանիզմների, որոնք կպահպանեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի սկզբունքները. «Կանադան վերահաստատում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման իր հանձնառությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման հասնելը բանակցությունների ճանապարհով»:

 
 
bottom of page