Միքայել Սրբազանը 5000 երեխու գլո՞ւխ է կերել, Արցա՞խ է հանձնել, որ տանում եք. քաղաքացիները դեմ են, որ Սրբազանին իրավապահները տանեն
- Elen Hovsepyan
- 9 hours ago
- 1 min read

Ճշմարտություն ասելը մեղք չէ, Սրբազա՛ն, չպետք է գնալ. Մայր Աթոռում, երբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը հայտարարեց, որ պետք է գնա իրավապահների հետ, գոչեցին հավաքված քաղաքացիները։
«Եթե սրբազանին պետք է տանեն, մենք էլ պետք է գնանք», «Միքայել Սրբազանը 5000 երեխու գլո՞ւխ է կերել, Արցա՞խ է հանձնել, որ տանում եք»,-գոչում էին քաղաքացիները։
«Մենք պահում ենք, Սրբազա՛ն, մի՛ գնացեք»,-հորդորեց քաղաքացիներից մեկը։
«Կգաք էնտեղ»,-պատասխանեց Սրբազանը։